ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՍԴ 2 անդամ համաձայնություն են տվել վաղաժամ կենսաթոշակի գնալ

ՍԴ 2 անդամ համաձայնություն են տվել վաղաժամ կենսաթոշակի գնալ
28.11.2019 | 13:54

«Ժամանակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի առնվազն երկու անդամ իրենց համաձայնությունն են տվել վաղաժամ թոշակի գնալ, երբ համապատասխան օրենքն ընդունվի: Եթե դա տեղի ունենա, նախկին իշխանությունը կկորցնի վերահսկողությունը Սահմանադրական դատարանի նկատմամբ, քանի որ ՍԴ 9 անդամներից միայն 4-ը կլինեն նախկին իշխանության հլու կամակատարներ»:

Դիտվել է՝ 554

Մեկնաբանություններ